Ադրբեջանցի զինվորը հայտնաբերվել է Սյունիքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

download (1).png

Նախիջևանից Հայաստանի տարածք մտած երկրորդ ադրբեջանցի զինվորին հայտնաբերել են բնակիչները Սյունիքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա։

Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողն այժմ գտնվում է Կապանի ոստիկանության բաժանմունքում, այս մասին @SputnikARM-ին հայտնեցին մամուլի ծառայությունից։

Նշենք, որ ադրբեջանցի առաջին զինվորը բերման է ենթարկվել ապրիլի 10-ին:

--00—ԶՀ