Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

նա

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ամերիկահայ գործարար և բարերար Ջեյմս Թուֆենկյանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ, մասնավորապես՝ բնակարանային կարիքների հասցեագրմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին:

Մտքեր են փոխանակվել բնակարանային ապահովման ծրագրի իրականացման մանրամասների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով դրա շրջանակում բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությանը:

--00—ԼՀ