Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

1135946

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հյուրընկալել է Մարսել քաղաքի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Պատիվ ունեցա դեսպանատանը հյուրընկալել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ավըլինին և նրա գլխավորած պատվիրակությանը»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում տիրող իրավիճակի, հայ-ֆրանսիական հարաբերությունների ու Մարսելի և հայ ժողովրդի միջև անքակտելի կապի շուրջ:

--00—ՅՄ