4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27 , 24News

ա

Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է։ Այս պահին նախնական տվյալներով կա 4 զոհ և 9 տուժած, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ 

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

--00—ԼՀ