Ծնվել է Նաիր Թիկնիզյանի և Յանա Ռոմաշկինայի առաջնեկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

եր

Հեռուստահաղորդավարուհի Յանա Ռոմաշկինան հայտնել է, որ ինքն ու Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը որդի են ունեցել։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Այո, ես իսկապես մայր եմ դարձել։ Ծնվել է մեր որդին։ Նրա անունը դեռ չենք հայտնում»,- Ռոմաշկինայի խոսքն է մեջբերել Sport-express-ը։

Մայիսի 7-ին Ռոմաշկինան հայտարարել էր, որ երեխայի է սպասում։

Զույգն ամուսնացել է 2023 թվականի նոյեմբերին։

--00—ԼՀ