Ալիևը և Ռայիսին քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

հա.j

Իրանի և Ադրբեջանի նախագահները մայիսի 19-ին կմասնակցեն երկու երկրների սահմանին, Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությանը: Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Իրանի նախագահը մայիսի 19-ի առավոտյան ժամանել է Թավրիզի օդանավակայան՝ մեկօրյա այցի շրջանակներում իրանա-ադրբեջանական սահմանին կառուցված ամբարտակի բացման արարողությանը մասնակցելու:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝  Իրանի և Ադրբեջանի նախագահներ Իբրահիմ Ռաիսին ու Իլհամ Ալիևը մայիսի 19-ի առավոտյան հանդիպել և բանակցություններ են անցկացրել՝ ամբարտակի բացման արարողությունից առաջ:

Նրանք նաև այցելել են  ամբարտակի տարբեր հատվածներ և ծանոթացել շինարարության մանրամասներին և դրա շահագործման առավելություններին:

Թավրիզից 220 կմ հյուսիս-արևելք գտնվող  ամբարտակը կառուցվել է Արաքս գետի վրա՝ Իրանի և Ադրբեջանի  սահմանին։

--00—ԼՀ