Իրանի ԱԳ նախարարը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ բանակցություններ է վարել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

 

Թեհրանում կայացել են Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաքչիի բանակցությունները ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսսիի հետ, հաղորդում է իրանական պետական գործակալությունը։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցն Իրան տեղի է ունենում Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների ֆոնին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի նախորդ այցը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին։  Սպասվում է, որ նոր այցի ընթացքում Գրոսսին կհանդիպի նաև Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ:
 

–00—ՍՊ