Մայիսի 9-ը Հաղթանակի և խաղաղության օրն է․ այս տոնը մեր պատմության անբաժանելի մի մասն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

մա

Մայիսի 9-ը Հաղթանակի և խաղաղության օրն է: Այս տոնը մեր պատմության անբաժանելի մի մասն է։  Այս մասին հրապարակում է կատարել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Խաղաղությունն ու հաղթանակն ապրեցնող արժեքներ են, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք ժողովրդի ու պետության համար:

Ապագա հաղթանակների և կայուն ու արժանապատիվ խաղաղության գրավականը մեր միասնականությունն է, համերաշխությունն ու նպատակասլացությունը, հավատարմությունը համազգային նպատակներին:

 Հերոսների հիշատակն ու թողած ժառանգությունը պարտավորեցնում են լինել միասնական և համատեղ ջանքերով, որպես ժողովուրդ ու պետություն, կերտել հաղթանակներ»:

 --00—ԼՀ