Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

դա

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Աշխատանքներն իրականացնելու նպատակով որոշ բակերում քանդվել են ավտոտնակները, բացազատվել են զավթված տարածքները։

Դաշտերը լինելու են լուսավորված, կահավորվելու են նստարաններով, աղբամաններով:

--00—ԼՀ