Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայրենականի վետերան Ռոզալիա Աբգարյանին՝ ծննդյան 100-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

e88bc6ac-897f-47ab-aa1c-49434add4033.jpg

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, վաստակաշատ ուսուցչուհի Ռոզալիա Աբգարյանին՝ ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ.

«Սիրելի Ռոզալիա Սերգեևնա,

Ջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեր ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ:

Երբ օրեր առաջ Ձեզ տեսա Հայրենական մեծ հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված «Ճախրելով դեպի վեր» ֆիլմի երևանյան պրեմիերային, միանգամից հիշեցի երկու տարի առաջվա մեր հանդիպումը ֆաշիզմի դեմ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առիթով: Այսօր էլ ուզում եմ կրկնել, որ ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, դրանք ձեռք են բերվել Ձեր ու Ձեր բազմաթիվ զինակիցների, ընկերների, ծանոթների ու անծանոթների, համաժողովրդական կամքի ու ջանքերի շնորհիվ, առողջության ու կյանքի գնով:

Մաղթում եմ Ձեզ առողջություն: Սերունդները դեռ սովորելու շատ բան ունեն և դեռ սովորելու են Ձեզնից»:

--00--ԶՀ