Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ֆֆ

«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու, կեցցե՛ս», այս խոսքերով Բագրատ Սրբազանը քաջալերել է տավուշցիներին և փորձել հանդարտեցնել իրավիճակը Կիրանցում։ 

Սրբազանը Կիրանցում աղոթք է բարձրացրել և հորդորել խաղաղ մնալ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Կիրանցում իրավիճակը լարվել է։ Հրմշտոց է սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև։ Տավուշից քաղաքացիները հայտնում են, որ քարտեզագրողները ապօրինի սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում են մեքենայով անցնել Կիրանցի հատված։ Քաղաքացիները արգելափակել են մեքենայի շարժը:

--00—ՍՊ