Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով հայտարարվել է մրցույթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

մր

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով։ Պահանջվող որակավորումներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ (հայտարարության հրապարակման ամսաթիվ՝ 6 մայիսի, 2024 թ․)։

Փաստաթղթերը Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմի ղեկավարին պետք է ներկայացվեն մինչև 2024 թվականի մայիսի 21-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թվականի հունիսի 5-ին։ Անհրաժեշտության դեպքում, նախքան մրցույթի արդյունքների ամփոփումը, Հանրային հեռարձակողի խորհուրդը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։

 --00—ԼՀ