Իվուն 3 բառով նկարագրել է Սպերցյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

գգ

Կազանի «Ռուբինի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն կիսվել է «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի մասին իր կարծիքով։

«Հայաստանի հավաքականում ունեմ ամենաուժեղ թիմակիցը՝ Սպերցյանը։ Ես նրան կնկարագրեմ երեք բառով՝ անհավանական, բարձրակարգ, պրոֆեսիոնալ։ Ես իսկապես հարգում եմ Էդուարդի մոտեցումը աշխատանքին։ Որքա՜ն հիանալի է այդպիսի խաղընկեր ունենալը։ Անհնար է Էդոյի հետ փոխըմբռնում չզարգացնել։ Սպերցյանն ինձ անընդհատ ոգեշնչում է իր կատարելագործման ձևով։ Հավաքականում մարզումները քիչ են, բայց յուրաքանչյուրից հետո Սպերցյանը մնում է, շարունակում է մարզվել ու աշխատել տուգանայինների իրացման վրա:

Վստահ եմ, որ Էդուարդն արդեն պատրաստ է թոփ 5 լիգաներից ցանկացածին։ Սպերցյանը հիմա էլ հաստատ մեծ ակումբ կգրավի։ Կարծում եմ՝ մենք նրան այնտեղ կտեսնենք մի քանի տարվա ընթացքում: Կարող էինք արդեն այս ամառ ականատես լինել նրա տեղափոխությանը, բայց ես չզգացի, որ Էդոն վրդովված էր՝ ՌՊԼ-ից չհեռանալու պատճառով: Նա միշտ ուրախ է»,- Ուգոչուկվուի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը ռուսական թիմի հետ հետ գործում է մինչև 2026 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանն անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ:

Նիգերիացի կիսապաշտպան Իվու Ուգոչուկվուի տեղափոխությունը «Ուրարտուից» Կազանի «Ռուբին», ըստ լուրերի, դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի պատմության ամենաթանկարժեք վաճառքը։ Կազանյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի մասին հայտարարել է 2023 թվականի հուլիսի 16-ին։ Ուգոչուկվուն երեք տարվա պայմանագիր է կնքել։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։

Աղբյուրը՝ Armsport