Բոլշևիկյան փաստարկներ ընդդեմ հոգևորականների. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է այն քննարկումներին, թե արդյոք հոգևորականներն իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ՝ նշելով՝ եթե մի կողմից հարցնում են, թե ո՞ւր է Եկեղեցին, Կաթողիկոսը, ինչո՞ւ չի խոսում, ինչո՞ւ կարծիք չի հայտնում, իսկ մյուս կողմից պնդում, որ նրանք պետք է հեռու մնան քաղաքականությունից, ապա հարց է առաջանում, թե ո՞վ իրավունք ունի կարծիք հայտնելու․ «Կարո՞ղ է մտածում եք, թե իրավունք ունի կարծիք հայտնելու օրինակ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը»․-ասել է նա։

Մարուքյանի խոսքով, այս թեզը բոլշևիկների թեզն է, երբ եկեղեցիները քանդել են, վառել են, գոմ են սարքել ու կործանել․ «Բոլշևիկյան թեզերը ինչո՞ւ եք բերում մեր եկեղեցականների դեմ, փաստական դաշտում բանավիճեք նրանց հետ՝ առանց ռուսի ստրուկ ու ագենտ ասելու, այս բոլշևիկյան շարժումն ինչի՞ համար է»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ