Որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

102

Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա մայիսի 6-ի ժամը 19.30-ին Հալաբյան փողոցի հարակից այգում (Թումոյի այգում) հայտնաբերվել և ներկայացվել է Մալաթիայի բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ