ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

հհ

Եվրոպական միությունը  ողջունում է 1991թ.Ալմաթիի համաձայնագրի հիման վրա սահմանագծման գործընթացի շրջանակներում մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ նիստի ժամանակ ստորագրված արձանագրության հետ կապված առաջընթացը: Նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցչի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն։

Նշվում է, որ ԵՄ-ն կողմերին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել երկկողմ այլ չլուծված հարցերի կարգավորման համար և հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին աջակցելուն:


 

--00—ՍՊ