Այսօր Կրեմլում տեղի կունենա Պուտինի երդմնակալության արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

պո

Այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 12-ին Կրեմլում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ 71-ամյա Պուտինը հինգերորդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը։

Մարտի 15-ից 17-ը Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով գործող նախագահ Պուտինն ավելի քան 76 միլիոն քվե է ստացել, ինչը կազմում է ընտրություններին մասնակցած Ռուսաստանի քաղաքացիների ընդհանուր թվի 87,28 տոկոսը։

 --00—ԼՀ