Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

գ

«Հրապարակը» գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երեւանում ընթացող հակաիշխանական ցույցերը ցրելու ոստիկանական գործողությունները համակարգում եւ ղեկավարում է ոչ թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, այլ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Տավուշեցի Վահե Ղազարյանի մասին մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ նա արձակուրդ է մեկնել: 

Լուրը պաշտոնապես հերքվեց, սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ նա արձակուրդային տրամադրությունների մեջ է: Իսկ ցուցարարներին ցրելու, ծեծելու, բերման ենթարկելու ինստրուկտաժն իրականացնում է երիտասարդ փոխնախարարը, ով անձամբ է հետեւում այդ աշխատանքներին, եւ ոստիկանների դաժանությունն էլ նրա կողմից է խրախուսվում։


Ըստ ոստիկանական աղբյուրների, վարչապետն Արփինե Սարգսյանին խոստացել է՝ այս աշխատանքը «պատվով» կատարելու դեպքում առաջ տանել` համակարգի ղեկավարումը վստահելով նրան, իսկ Վահե Ղազարյանին իր անվտանգությունն ապահովող կառույցի՝ ՊՊԾ ղեկավար նշանակել։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ սորոսական ՀԿ-ները քար անտարբերություն են դրսեւորում ոստիկանական վայրագություններին եւ երբեմն էլ արդարացնում նրանց քայլերը, քանի որ Արփինե Սարգսյանը նրանց սիրելի պաշտոնյան է:»:

 

 --00—ԱՊ