Իշխանությունը ցեխ է լցնում պայքարողների վրա, հիմար քարոզչություն է անում, քանի որ վախեր ունեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Սահմանազատում են սկսել, բայց սահմանի վերաբերյալ միջպետական պայմանագիր չկա, մինչդեռ դա պետք է ՄԱԿ-ում վավերացնեն, հետո նոր սահմանին սյուներ դնեն, հավանաբար, Ալիևի ու Փաշինյանի միջև գողական «ագավոռկա» կա, որ այդ սյուներից այս կողմ Ադրբեջանի ոստիկանությունը չի անցնի ու մարդ չի գողանա, չի բացառվում այդպես անեն, մի քանի օր առաջ Ադրբեջանը կիրանցեցիների, ոսկեպարցիների նկատմամբ քրգործ է հարուցել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Անդրադառնալով Տավուշից մեկնարկած երթի վերաբերյալ իշխանության կողմից հնչած քննադատություններին ու մեղադրանքներին Ղուկասյանը նկատեց, որ հասարակությունը լավ հասկանում է, որ այդ ամենը կեղծ է, եթե Բագրատ Սրազանը КГБ-ի գործակալ է, Կանադայի իշխանությունը ինչպես չի իմացել, որ 10 տարի այնտեղ ապրել է, կամ Բրիտանիայի թագուհին, որ Բագրատ Սրբազանին պարգևատրել է, չի իմացե՞լ, որ նա գործակալ է․ «Իշխանությունը ցեխ է լցնում պայքարողների վրա, հիմար քարոզչություն է անում, քանի որ վախեր ունեն, բայց դա Բագրատ Սրբազանի կերպարն ավելի ուժեղ է դարձնում, մարդիկ հասկանում են, որ կեղծիքներ են տարածում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ