ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Համբարձման տոնին՝ մայիսի 9-ին, Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի Մասունքը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 11:00: Հայտնում են թեմի մամուլի ծառայությունից։
Սուրբ Մասունքը Ծաղկեվանքում կլինի մինչև ժամը 15:00:
Սիրով հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու
--00—ՍՊ