Եվրոպայի 30 քաղաքներում մայիսի 12-ին ցույցեր կլինեն հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

11

Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։

«Համաեվրոպական մոբիլիզացիա» նախաձեռնությունը կիրականացվի  Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Նիդերլանդներում, Ռումինիայում, Շվեդիայում և Միացյալ Թագավորությունում։

Մայիսի 12-ին նշված պետությունների 30 քաղաքներում նախատեսվող ակցիաների միջոցով կցուցաբերվի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

 

--00—ԱՊ