Բունտ է հասունանում, Երևանում մեծ բազմություն կդիմավորի երթին, կարող են հաջողության հասնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Երևանում մեծ բազմություն կդիմավորի երթի մասնակիցներին, ժողովրդի քանակը բազմապատկվելու է։ Իշխանության վարած քաղաքականության, սահմանազատման միակողմանի գործընթացի դեմ ժողովրդական ցասում, բունտ է հասունանում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ, ընդդիմությունը պետք է խաղաղության գնալու այլընտրանքային կոնցեպտ ներկայացնի, որպեսզի հասարակությունը տեսնի, թե ինչ լուծումներ են առաջարկվում։

Ինչ վերաբերվում է իշխանության կողմից հնարավոր ճնշումներին և արդեն իսկ տարվող քարոզչությանը, քաղտեխնոլոգը նկատեց, որ եթե փողոցում մարդկանց թիվը բերետավորներից շատ լինի, նրանք ոչինչ անել չեն կարող․ «Իշխանությունը կարմիր գծեր չունի, եթե զգան պայքարողներն իրենց վտանգ են ներկայացնում, բիրտ ուժի կդիմեն։ Իշխանությունը մարդկանց ճնշելու` Արևմուտքից քարտ բլանշ չունի, իրավական կազմակերպություններն արդեն իսկ քննադատությամբ են հանդես եկել, եթե շատ մարդ դուրս գա փողոց, իշխանափոխություն հնարավոր է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ