ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
«Վերջին շրջանում մեր երկրների միջև տարբեր մակարդակներում շփումները զգալիորեն նվազել են։ Քննադատություններ են հնչում և Ռուսաստանի, և ՀԱՊԿ-ի հասցեին», - այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։
Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ Ուշակովը հիշեցրել է, որ Երևանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը, թեև դեռ դուրս չի եկել այդ կազմակերպությունից, միևնույն ժամանակ չի մասնակցում կառույցի համատեղ զորավարժություններին և պատրաստվում է զերծ մնալ դրա ֆինանսավորումից․
«Հայաստանը զուգահեռ ցուցադրաբար զարգացնում է երկխոսությունն Արևմուտքի հետ, այդ թվում դիտարկում է Եվրամիությանը միանալու տարբեր տարբերակներ, ակտիվանում են ՆԱՏՕ-ի հետ կապերը։ Այժմ շատ հարցեր են կուտակվել, որ քննարկում են պահանջում հենց առաջնորդներից»,- նշել է նա։
--00—ՍՊ