Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, ով գա՝ պատերազմ է լինելու, կոլեկտիվ պատասխանատվություն է պետք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ՀՀ տարածքային ցանկացած փոփոխություն ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ պետք է տեղի ունենա հանրաքվեով։ Փաշինյանի վարչախումբը հանձնում է մեր տարածքները, նա հանցագործություն է կատարում, դատախազություն հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ 
 

Չալաբյանի խոսքով, Փաշինյանը ժողովրդին փաստի առաջ է կանգնեցնում, հանձնելու է այդ տարածքները, քանի որ ուսադիրներով մարդիկ իրեն են ենթարկվում։ «Իրավիճակն ամեն րոպե կարող է պայթել, ոստիկանությունից շատերը դա հասկանում են և չեն ուզում Փաշինյանի իշխանությունը փլուզվելուց հետո հանցանքի պատասխանատվությունը կիսել, դրա համար շատերը, այդ թվում՝ բազմաթիվ սակրավորներ հրաժարվում են ապօրինի հրաման կատարել, հրաժարական են գրում, դուրս են գալիս»,- ընդգծեց նա։ 

Անդրադառնալով Փաշինյանին հեռացնելու հնարավորություններին և առաջարկվող այլընտրանքին՝ Չալաբյանը նկատեց․ «Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, ով գա ու նստի, պայթելու է պատերազմով, լավագույն դեպքում երկու ոտքը կկորցնի, վատագույն դեպքում՝ գլուխը, դրա համար միասնական, կոլեկտիվ պատասխանատվություն պետք է վերցնել։ Փաշինյանի աթոռի տակ ական է դրված Ալիևի ու Էրդողանի կողմից, ամեն կողմից կարող է պայթել»։  
Մանրամասները` տեսանյութում։

 

--00—ՍՊ