Ռաֆահի վրա Իսրայելի հարձակումը ռազմական հանցագործություն է․ Թուրքիայի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

photo_2024-05-07_18-23-38

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը սոցհաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մայիսի 6-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի ուղղությամբ իրականացված օդային հարձակմանը:

Յըլմազն ընդգծել է, որ Իսրայելի կողմից իրականացված գործողությունը ռազմական հանցագործություն է:

«ՀԱՄԱՍ-ի կողմից Կատարի և Եգիպտոսի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ առաջարկների հաստատման հենց հաջորդ օրը Ռաֆահի ուղղությամբ հարձակում իրականացրած Իսրայելը հոկտեմբերի 7-ից հետո Պաղեստինի տարածքում իրականացրած ռազմական հանցագործությունների թվին ավելացրեց ևս մեկը»,-ասել է նա:

Ապա նաև հայտարարել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վաղ թե ուշ տալու է դրա (հանցագործության-խմբ.) պատասխանը:

Յըլմազը նաև հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ շարունակելու են անել ամեն հնարավոր բան, որպեսզի Իսրայելի կառավարությունը ստանա այն պատիժը, որին արժանացել է բոլոր նմանատիպ հանցագործությունների իրականացման արդյունքում:

Վերջինս իսրայելական կողմին մեղադրել է նաև միջազգային իրավունքը ոտնահարելու մեջ:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ