Թուրքիայի փոխնախագահը հաստատել է 44-օրյա պատերազմում թուրքական հետախուզության դերակատարության փաստը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Տարածաշրջան

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը նոյեմբերի 26-ին խորհրդարանի պլանավորման և բյուջետային հանձնաժողովում ասել է, որ «Ազգային հետախուզական կազմակերպությունը» (MIT) ակտիվ դերակատարում է ունեցել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում՝ օգնելով «ձևավորել ուժերի հավասարակշռություն»։ Այս մասին տեղեկացնում էNordic Monitor պարբերականը։

«Մի շարք տարածաշրջաններում, օրինակ` Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում կազմակերպությունը կարևոր աշխատանք է կատարել, որը պաշտպանում է մեր ազգային շահերը և տեղում հավասարակշռություն է կազմում հօգուտ մեր երկրի», - ասել է նա։

«Թուրքիան ոչ միայն «ահաբեկչական կազմակերպությունների» դեմ է հաջող գործողություններ իրականացրել, այլ նաև հասել է բազմաթիվ հաջողությունների՝ սկսած «Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայի» ավարտից մինչև «Լիբիայում լեգիտիմության համար պայքար»,-նշել է Թուրքիայի փոխնախագահը։

--0--ԿԿ

Տեսանյութեր