Ձախորդ Փանոսն իր հետ համեմատած հաջողակ է, ինքն անգամ ասֆալտն է ձախողել․ Միքայել Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

image_750x_663a0e73c0586

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականը պահանջող հոգևորականներին. «Եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դա նշանակում է, որ նրանք խոստովանում են հոգևոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը»,- ասել է Փաշինյանը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին խնդրեցինք պատասխանել այս հայտարարությանը․ «Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել։ Ամեն ինչ է ձախողել, ամեն ինչ, չկա մի բնագավառ, որտեղ չի ձախողել, նույնիսկ ասֆալտելու բնագավառն է ձախողել, միակ բռնվելիք տեղը ասֆալտն էր, դրանում է ձախողել, այսինքն՝ ոչ մի տեղ չի մնացել, որ չձախողի, ամենուրեք է ձախողել։ Ձախորդ Փանոսը իր հետ համեմատած հաջողակ է, հասկանո՞ւմ ես, Ձախորդ Փանոսն իր հետ համեմատության մեջ հաջողակ կերպար է»,- ասաց Միքայել Սրբազանը»։

--00—ՅՄ