ՌԴ-ն պատժում է ոչ թե ապիկար իշխանությանը, այլ՝ հայ ժողովրդին՝ հայրենազրկելով մեզ. Միքայել Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

2015 թ-ից այս կողմ, երբ տեղի ունեցավ Պերմյակովի իրականացրած եղերագործությունը, ես չեմ շփվել Գյումրիում տեղակայված ռուսական զորքերի հրամկազմի հետ, սակայն կարծում եմ, որ Ռուսաստանն իր գործողություններով ոչ թե պատժում է ՀՀ ապիկար իշխանությանը, այլ՝ հայերին, թույլ տալով հայրենազրկել մի ողջ ժողովրդի Արցախում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Ըստ Սրբազան հոր, ՌԴ գործողություններն ուղղված չէին ՀՀ իշխանությունների դեմ, որն իր ապիկար գործողություններով հասցրեց Արցախի հայաթափմանը, «նրանք պատժեցին հայ ժողովրդին»։ Խոսելով Սահմանադրության հնարավոր փոփոխության ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բերած «ցուլերի և կարմիր հագուստի» պատկերավոր օրինակի մասին, հոգևորականը նկատում է, որ ՀՀ իշխանությունները ոչ թե կատարում են հակառակորդի պատվերները, այլ իրենք դրա կրողն են, համաձայն են այդ տեսակետի հետ։ «Ի՞նչ ցուլ, ասել եմ ու կասեմ՝ բա դուք ի՞նչ արեցիք, որ այդ ցլերը եզ դառնային։ Նրանից մեկը երեսուն տարի առաջ անգամ եզ չէր, ոչխար էր», - հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ