Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք պայքարը․ Մախսուդյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

photo_2024-04-28_21-16-44

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խոսքը դատարանի շենքից դուրս գալիս․ «Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը»:

«Դատարանը գործը քննեց շատ արագ՝ 2,5 ժամում, պաշտպանական որևէ իրավունք չպահպանեց, պաշտպանների կեսին խոսք չտվեց, թույլ չտվեց քննիչին հարցեր տալ»,-ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորել է:

--00—ՅՄ