«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27 , 24News

վա.

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնել է, որ.

«Հայաստանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասով ըստ էության դիմադրություն չկա, ավելին, վերջերս «Վրաստանում (Թբիլիսիում) այդ թեմայով հայ-թուրքական քննարկում է եղել մի հանդիպման շրջանակներում, որին մասնակցել է թուրք փոխնախարարը»։

Բնականաբար, մենք սրա մասին տեղյակ չենք։ Հերթական ապօրինի գործարքն արվում է մեր մեջքի ետևում՝ ժողովրդից թաքուն։

Տավուշի դիրքերի ու գյուղերի հանձնումը հեշտացնում ու արագացնում է Սյունիքով թուրքական միջանցքի պահանջի կատարումը։

Պետք է հիմա դիմադրել, որ վաղը չխոսենք Սյունիքի գրավման մասին»։

--00—ԼՀ