Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Ստամբուլում հաղթեցին իրենց մեկնարկային գոտեմարտերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Mnacakanyan-750x375

Ստամբուլում շարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը։

Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Արթուր Սարգսյանը (97 կգ) և Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը (77 կգ) հաղթեցին իրենց մեկնարկային գոտեմարտերը։

Վարկանիշային մրցաշարում Հայաստանը ունի 7 ներկայացուցիչ:

Այսօր Գևորգ Թադևոսյանը (87 կգ) վստահ հաղթանակով մեկնարկեց մրցաշարում․ նրա մրցակիցը իտալացի Միրկո Մինգուցին էր։ Թադևոսյանը մեկնարկում 10-0 հաշվով հաղթեց իտալացի մրցակցին։

--00—ՅՄ