Ստամբուլում հրդեհի զոհերի թիվը հասել է 27-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

հր.

Ստամբուլի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 27 մարդ է մահացել։

Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է նաև, որ 8 մարդ է տուժել, նրանցից 7-ի վիճակը ծանր է։

Ըստ «Hürriyet» թերթի` կրակը տարածվել է Ստամբուլի Շիշլի թաղամասում 16–հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գիշերային ակումբում։

Ակումբը փակվել էր սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ։ Նշվում է, որ հրդեհից առաջ բեմի մոտ պայթյուն է որոտացել։

--00—ԼՀ