ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Փաշինյանը հայտարարել է, որ սահմանը կարող է անցնել Կիրանցի կենտրոնով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կիրանցի Գեղամ Նազարյանը, որը նույնպես գտնվել է կիրանցիների հետ Փաշինյանի հանդիպմանը։
«Մարդիկ մտածում են ամենավատի մասին։ Բոլոր ողջամիտ առաջարկները, որ արվել են կիրանցեցիների կողմից, չեն ընդունվել»,- մանրամասնել է նա։
Փաշինյանը հայտարարել է՝ սահմանապահը կանգնի՝ դուք անվտանգ կապրեք, կարող է 7 օր անվտանգ լինի, բայց 8-րդ օրը արդեն անվտանգ չլինի։ Բնակիչները անորոշության, տագնապի մեջ են։
Ավելին՝ տեսանյութում։
--00—ՍՊ