Մեծ հաջողություն էր սահմանի դելիմիտացիան, շնորհակալ եմ ԱԽ բոլոր անդամներին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն, նախ, մեր ինքնիշխանութան և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար, և հետո մեր հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, ովքեր այս ողջ գործընթացում ամենօրյա ռեժիմով ներգրավված են եղել, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել»,- ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ