Չեմ բացաառում, որ Տավուշում կհայտնվեն նշաններ, որի մի կողմում գրված կլինի ՀՀ,մյուս կողմում՝ Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

1680159840_8321818

Չեմ բացաառում, որ Տավուշում սահմանագծերին կհայտնվեն սահմանային որոշակի նշաններ, որի մի կողմում գրված կլինի Հայաստանի Հանրապետություն, իսկ մյուս կողմում՝ Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին Ստեփաավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ մենք գնահատենք սա, սա շատ էական և լրջագույն փոփոխություն է, սա ոչ թե մենք հասանք այն կետին, որտեղ ուզում էինք հասնել, այլ ոտք դրեցինք այն ճանապարհի վրա, որով մենք պետք է հասնենք»,-ասել է նա։

--00—ՅՄ