Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

1136284

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը Ուկրաինա այցի ժամանակ հայտարարել է, որ Կիևն իր հայեցողությամբ կարող է օգտագործել բրիտանական զենքերը և իրավունք ունի խոցել թիրախներ Ռուսաստանի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Քանի դեռ Ռուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայի ներսում, լիովին հասկանալի է, թե ինչու է Ուկրաինան անհրաժեշտություն զգում ապահովել իր պաշտպանությունը», - ասել է լորդ Քեմերոնը։

Բրիտանիայի արտգործնախարարը, որը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, ասել է, որ Ուկրաինան «լիովին իրավունք ունի հակահարված տալ Ռուսաստանին»։

Մոսկվան դատապարտել է բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի խոսքերը՝ դրանք անվանելով «հերթական վտանգավոր հայտարարություն»։

«Սա ուկրաինական հակամարտության հետ կապված լարվածության ուղղակի էսկալացում է, որը կարող է հնարավոր սպառնալիք ներկայացնել եվրոպական անվտանգության համար», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ