Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Ուրախ ենք տեղեկացնել, որ Ամիօ բանկը սկսել է 2024-1 սերիայի  պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 10 միլիարդ ՀՀ դրամ թողարկման ծավալով, 9.75% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 27 ամիս ժամկետով:

Այո, այո, մենք անում ենք ևս մեկ քայլ դեպի ամպի չափ հնարավորություններ:

Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը իրականացվելու է 2024 թվականի մայիսի 15-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 14-ը ներառյալ:

2024-1 սերիայի պարտատոմսերի հրապարակային առաջարկին ծանոթանալու համար այցելեք՝ https://www.amiobank.am/news/195

 

Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:


 

--00—ԱՊ