Քաղաքում ժպիտները շատանում են, վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

3

 

Քաղաքում ժպիտները շատանում են: Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը:

«Սա թվով 10-րդ մասնաճյուղն է, որ մենք այսօր բացում ենք, և ինչպես խոստացել էինք, սա պարզապես վիզուալ փոփոխություն չէ, ամեն ինչ այստեղ կառուցված է մեր հաճախորդների փորձառության շուրջ: Հաճախորդներն այս մասնաճյուղում կծախսեն ավելի քիչ ժամանակ, արագ և նվազագույն փաստաթղթային պահանջներով կկատարեն իրենց գործարքները»,-նշեց «Ամիօ Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Գևորգ Թառումյանը:

Մասնաճյուղի բացման օրը բոլոր հաճախորդները ձեռք բերեցին Amio Visa Gold 10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչև մայիսի 6-ը ներառյալ՝ քարտերը կարող են ձեռք բերել կես գնով:

10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում, որն ունի հատուկ Vip հաճախորդների սպասարկման կենտրոն, ինչպես նաև ինքնասպասարկման գոտի, որն ունի 24/7 հասանելիություն, որտեղ ինքնուրույն հնարավոր է կատարել բանկային գործարքների գրեթե մեծ մասը:

 

2

1

1

--00—ԱՊ