Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

նգն

Մայիսի 16-ին՝ ժամը 08:37-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Տաշտուն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 Փրկարարների, ոստիկանների և համագյուղացիների համատեղ ուժերով անվնաս հայտնաբերվել է Ռ. Կ.-ն (ծնված 1957 թ.):

 --00—ԼՀ