Հայտնաբերվել է տղամարդու այրված մարմին. տեղի ունեցածը ինքնահրկիզում է, թե դժբախտ պատահար, պարզվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

հր

Մարտի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդի հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Եղվարդ քաղաքի կամրջի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ հայտնաբերել են տղամարդու այրված մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՀ