Փաշինյանը ո՞վ է, որ տարածք տա, մինչև Բաքվի հետ պայմանագիր չլինի, սահմանազատում չի սկսվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Փաշինյանն ո՞վ է, որ Տավուշից տարածք տա, մինչև Բաքվի հետ պայմանագիր չլինի, ոչ մի սահմանազատում չի լինի, Փաշինյանը շեղում է հանրությանը։ Ադրբեջանը հիմա չի գնա պատերազմի, վախի մթնոլորտ պետք չէ տարածել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Պատգամավորի խոսքով, Տավուշի համար ոչ թե պետք է պայքարի միայն տավուշցին, այլ՝ ամբողջ ժողովուրդը, ճնշեն Փաշինյանին, որ միակողմանի զիջումների չգնա։ «Մալթայում նստած՝ ասում են՝ մենք տավուշցիների հետ ենք, նման բան գրողների 80 տոկոսը թքած ունի Տավուշի վրա։ Պատերազմի մասին խոսողներին պետք է գտնել ու տանել առաջնագիծ՝ մշտական հերթապահության, իրենք և իրենց տղան չի կռվելու, դրա համար են խոսում պատերազմից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ