Երևանից դրական ազդակներ են ստացվում սահմանազատման մասին․ հայտարարել են Բաքվից

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

սահմանազատում

 Երևանը դրական ազդակներ է փոխանցում սահամանազատման հարցի կարգավորման առնչությամբ, Բաքուն գործընթացի կառուցողական զարգացման հույս ունի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը կողմ է բոլոր երկրների հետ հարաբերությունների հաստատմանը՝ միմյանց միջազգային սահմանները հարգելու սկզբունքով, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է: Հայտնի է, որ մենք, մասնավորապես, հայտարարել ենք Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա կարգավորելու պատրաստակամության և սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու մասին: Սահմանզատման գործընթացը երկկողմ հարց է, և հակառակ կողմից վերջերս ստացված դրական ազդակները հույս են ներշնչում այդ գործընթացի կառուցողական զարգացման համար»,- ասել է Աբդուլաևան լրագրողներին:
 

--00—ՄՀ