Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից․ Նեթանյահու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

1136060

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունները կսկսվեն՝ անկախ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ հրադադարի շուրջ բանակցություններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների հարազատների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ կսկսի Ռաֆահի նվաճումը «գործարքով կամ առանց դրա»։

Նեթանյահուն նման հայտարարություն է արել՝ չնայած ԱՄՆ-ն բազմիցս նրան նախազգուշացրել է, որ որևէ ռազմական գործողությունից առաջ պետք է ապահովվի Ռաֆահի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը։

Օրեր առաջ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ «եթե գործարք լինի, մենք կկասեցնենք (խմբ․՝ Ռաֆահում) գործողությունը»։ Սակայն Նեթանյահուն ապրիլի 30-ին պնդել է, որ պատերազմը կշարունակվի, մինչև Իսրայելը չհասնի Ռաֆահում իր բոլոր նպատակներին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ