Իսրայելը ցամաքային գործողություն է ծրագրում պաղեստինցի փախստականներով լի Ռաֆահում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Screenshot_4

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Ռաֆահում ցամաքային ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին։ Բնակավայրն, ինչպես հայտնի է, Եգիպտոսին սահմանամերձ է, ուր կենտրոնացել են Գազայի այլ հատվածներից փախած ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիներ, գրում է Ամերիկայի Ձայնը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ABC» հեռուստաալիքի հյուրն էր՝ հիշեցնելով «Համասի» անցած տարվա ահաբեկչական հարձակման մասին, ինչի հետևանքով հրեական պետությունում սպանվեց 1 200 մարդ, պատանդառվեցին մոտ 240-ը։

«Մեզ վրա հարձակվել են։ Չպատճառաբանված հարձակում, որը Հոլոքոստից հետո ամենասարսափելին էր հրեա ժողովրդի համար: Արձագանքել ենք՝ թիրախավորելով ահաբեկիչներին և փորձելով նվազագույնի հասցնել խաղաղ բնակչության շրջանում զոհերը, որին ահաբեկիչները օգտագործում են որպես կենդանի վահան»,- ասել է Նեթանյահուն։

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով արդեն իսկ սպանվել են աելի քան 28 հազար պաղեստինցիներ, շատերը՝ կանայք ու երեխաներ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ