Լրագրողը Սրբազանի մասին սուտ տեղեկություն է տարածել․ շարժումը դիմել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ֆ

 



«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել․

«Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը 29.04.2024 թ-ին ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է՝ 24 ժամվա ընթացքում պատասխանատվության կանչել «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի լրագրող ներկայացող Դավիթ Լևոնյանին և նրա լրատվամիջոցին, որը հրապարակել էր Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հասցեին ակնհայտ կեղծ և սուտ տեղեկություններով համեմված տեսանյութ:

Իրավապահ մարմինները չեն արձագանքել մեր հայտարարությանն ու պահանջին:

Ուստիև, հայտնում ենք, որ մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար Դավիթ Լևոնյանին կանչելու իրավական պատասխանատվության ՝ համաձայն հհ քաղաքացիական օրենսգրքի:

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում

30.04.2024թ.»։ 

 

--00—ՍՊ