Պապիկյանը՝ Փաշինյանի օրինակով, ստուգում է զորամասի ծորակների ամրությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր: 

պապիկյան

Պայմաններին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, լսել նրանց կարծիքները կատարված աշխատանքի, ստեղծված պայմանների և ընձեռնված հնարավորությունների վերաբերյալ: Անձնակազմը վստահեցրել է, որ նոր վայրը թույլ է տալիս բարձր մակարդակով կազմակերպել ծառայությունը, մարտական պատրաստության ամբողջ ծրագիրը:

զորամաս
զորամաս

--00—ՅՄ