ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Երուսաղեմի Հին քաղաքում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացի Հասան Սաքլանան դանակով հարձակվել է իսրայելցի ոստիկանի վրա, ինչից հետո ոստիկանները կրակ են բացել նրա ուղղությամբ և սպանել։
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։ Նշվում է, որ վիրավորում ստացած ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց։
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի 34-ամյա քաղաքացին զբոսաշրջիկի կարգավիճակով Իսրայել էր մեկնել 72 ժամ առաջ:
Նշվում է, որ միջադեպից հետո ոստիկանները շրջափակել են տարածքը, փակվել են մուտքերն ու ելքերը։
Աղբյուրը՝ Ermenihaber