«Նա լրագրող կոչվելու իրավունք չունի». պատգամավորը՝ Civic-ի լրագրողին հարվածելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Իշխանական Civic կայքը գրել է, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը խորհրդարանի բակում հարվածել է նույն կայքի լրագրող Դավիթ Լևոնյանին:

Հիշեցնենք, որ խոսքը նույն այն լրագրողի մասին է, որը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին անվանարկել էր՝ նրան մեղադրելով «ԿԳԲ-ի» գործակալ լինելու մեջ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ճեպազրույցում նշեց, թե տեղյակ չէ մանրամասներից, բայց հավելեց, որ ըստ իրեն Դավիթ Լևոնյանը լրագրող չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ