Լիլիթ Մկրտչյանը շախմատի աշխարհի գավաթին մասնակցելու իրավունք է վաստակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

լ.

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Լիլիթ Մկրտչյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-9-րդ հորիզոնականները: Ցավոք, լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրել է միայն 9-րդ հորիզոնականը:

Լիլիթը նաև իրավունք է ստացել մասնակցելու կանանց աշխարհի գավաթին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վաստակել է 6.5 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 5.5 միավոր, Մարիամ Մկրտչյանը՝ 4.5 միավոր:

--00—ԼՀ