Արոնյանը մեկնարկում է Սենթ Լուիսի առցանց մրցաշարում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Սենթ Լուիսի առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Champions Showdown Chess 9LX մրցաշարին կմասնակցեն Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

Այն կմեկնարկի սեպտեմբերի 11-ին և կեզրափակվի սեպտեմբերի 19-ին:

--00--ԱԹ